Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր են զիջել Միխայիլ Չիգորինի՝ Սանկտ Պետերբուրգում ավարտված հուշամրցաշարի հաղթող Պավել Էլյանովին (Ուկրաինա) և համանման արդյունքով նրան հաջորդած 10 այլ գրոսմայստերների:
Հայ շախմատիստները 9 հնարավորից վաստակելով 6,5-ական միավոր՝ 231 մասնակիցների հաշվարկում գրավել են համապատասխանաբար 12-րդ եւ 21-րդ տեղերը: Զավեն Անդրիասյանը և Արթուր Գաբրիելյանը իրենց հաշվին գրանցեցին 6-ական միավոր: