Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող եւ օրեր առաջ բերանը կարած ու հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը ինքնախեղման փորձ է արել եւ վնասել է ձեռքը:
Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները շտապ մեկնել են Նուբարաշեն ՔԿՀ: Նրանց հետ զրույցում դատապարտյալը հայտնել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ բազմիցս դիմել է կալանավայրի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց, սակայն իր խնդրանքը մերժվել է: Նա նաեւ նշել է, որ դժգոհություններ ունի վարչակազմի ներկայացուցիչներից եւ դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Գնունի Վարդանյանի դիմումն ընդունվել է վարույթ եւ առաջիկայում գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին:
Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը եւ քանդել բերանը, սակայն նա պնդեց, որ կհամաձայնի դա անել, եթե իր պահանջները բավարարվեն:




Լրահոս