Գինին դեռևս հնագույն ժամանակերից երկարակյացների ամենօրյա սննդակարգում անփոխարինելի բաղադրիչ է հանդիսանում: Իսկ դա այն պատճառով, որ այս խմիչքն իր մեջ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք դրական են անդրադառնում աղեստամոքսային տրակտի և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Սխտորի դրական ազդեցության և օգտակարության մասին ևս վաղուց հայտնի է: Այս բնական հակաբիոտիկը սպանում է միկրոբներն ու վիրուստները, լավացնում է արյան շրջանառությունը և իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
Իսկ սխտորի և գինու համադրությունն այն մարդկանց համար են, ովքեր մշտապես ճնշման տատանումներ են ունենում: Այս միացությունը նաև ամրացնում է դիմադրողականությունը, մաքրում է արյունը, դրական է ազդում կնոջ վերարտադրողական համակարգի վրա:
Բաղադրիչներ
12 պճեղ սխտոր
1 լիտր կագոր
Պատրաստումը
1. Յուրաքանչյուր սխտորի պճեղը բաժանեք չորս մասի և տեղավորեք ապակե տարայի մեջ,
2. Սխտորի վրա գինի լցրեք և ամուր փակեք տարան
3. Տարան երկու շաբաթ պահեք մութ և սառը վայրում
4. Տարան օրեկան 2-3 անգամ թափահարեք
5. 14 օրից այն տեղափոխիր շշի մեջ
Այս դեղամիջողը նախընտրելի է օգտագործել օրեկան 3 անգամ՝ 1 թեյի գդալի չափով՝ 1 ամիս տևողությամբ: 6 ամսից կարող եք կուրսը կրկնել ևս մեկ անգամ: Այս խառնուրդը հակացուցված է մինչև 16 տարեկան երեխաներին, հղիներին: Ընդունելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: