Ինչ կատարվեց մայրաքաղաքում. զինված հարձակման գործողությունների քրոնիկա (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից փակ են մայրաքաղաք Երեւանի բոլոր այն փողոցները, որոնք տարբեր ուղղություններով տանում են դեպի Ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանները կուտակվել են բաժնի մատույցներում, մինչեւ ատամները զինված հերթապահում են: Ոստիկանական կուտակումները աննախադեպ մեծ են: Հսկվում են նաեւ մայրաքաղաք մտնող բոլոր ավտոճանապարհները:

6

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage

13690790_1214382181929929_640309611654001147_n

Մյուս կողմից ոստիկանության աշխատակիցները հանրապետության տարբեր վայրերից բերման են ենթարկում Ժիրայր Սէֆիլյանի ամենատարբեր կողմնակիցների. մի մասին ազատ են արձակում, առավել անհնազանդ-ակտիվներին՝ պահում:

13663435_1244520655587983_709587130_o

13702438_1244520638921318_2064508226_o

People are arrested on the occasion of the armed occupation of policemen in Yerevan

13754335_764819346993730_725415246054132082_n1

Ողջ օրվա ընթացքում ակտիվ լրատվություն հաղորդող լրագրողները չեն կարողանում ավելին առաջ գնալ, քան նախանշել է ոստիկանությունը: Ինֆորմացիայի սով կա դարձյալ, բայց դեպքի վայրում անգամ հնարավոր չէ որեւէ բան պարզել:

Безымянный

«Ոտքի Հայաստանի» կոչով Ազատության հրապարակում հավաքվեցին մոտ 5 տասնյակ մարդիկ, որոնց միջից ցուցադրաբար ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներին՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Մի քանի քաղաքական գործիչներ երեւացին Ազատության հրապարակում ու կամաց-կամաց հեռանում են:
Հասարակությունը, շունչը պահած, սպասում է, թե ինչ կլինի, քանի որ եւ ցավ կա, եւ ցասում:

Безымянный

13702447_1752153215067119_1797326606_o

Քաղաքական գրեթե բոլոր ուժերը՝ մեկ-երկու բացառությունով, դատապարտում են «Սասնա ծռերի» իրականացրած զինված հարձակումը: Ու դրանով իսկ քարտ բլանշ տալիս ուժային կառույցներին՝ նոր բռնությունների:

Իսկ զինված խումբը սպասում է իր կողմից հրապարակված պահանջների կատարմանը. այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում՝ միաժամանակ սպառնալով, որ եթե բռնություն գործադրեն, քայլ անեն, պատասխան կրակոցներ կլինեն: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռ բանակցում են, որպեսզի ապստամբները խաղաղ հանձնվեն, սակայն արդյունք չկա մինչեւ հիմա: Իսկ զինված խումբն էլ պաշարել է ոստիկանության ամենատարբեր զինատեսակներով հագեցած գունդը:

ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարություն է անում իրավիճակի վերաբերյալ
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյան

Ինչպես հայտնեց Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» խմբավորման տղաները, որոնք գրավել են ոստիկանության գունդը, զենքի դեֆիցիտ չունեն: Հիմա նրանք դեռ սպասում են իրենց պահանջների բավարարմանը՝ պատանդ պահելով և ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը:

Osipyan-600x337
Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյան
Vardan_Yeghiazaryan6.10.14jpg
ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ Վարդան Եղիազարյան

Այս ընթացքում սպանվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, վիրավորվեցին ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը եւ զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը:

13735185_1244726352234080_328956812_n
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյան

Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել:




Լրահոս