«Հարկավոր է համբերել, տեսնենք` ինչ իրավիճակ է». ՀՀԿ-ական պատգամավորը կատարվածի նկատմամբ պատասխանատվություն չի զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում ստեղծված լարված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանի հետ:

-Պարո´ն Մնացականյան, արդեն լրանում է պատանդների երկրորդ օրը: Ի՞ նչ է առաջարկում իշխանությունը:

-Պահանջները ներկայացրել են. հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի զոհեր չունենանք: Բնականաբար քննարկումներ կլինեն: Հարկավոր է համբերել, տեսնենք ինչ իրավիճակ է: Մարդ սպանելով ոչ մի խնդիր չի լուծվելու:

-Պատասխանատվություն անձամբ զգո՞ւմ եք այս իրավիճակի համար:

-Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը: Պատասխանատվություն բոլորն են կրում:

-Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը:

-Այս պահին չի կարելի նման բաներ անել: Մենք խնդիր ունենք Ղարաբաղի հետ կապված: Ադրբեջանցիներն ամեն րոպե սպասում են, որ ինչ-որ մի բան լինի, իրենք իրենց արածն անեն:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս