ԼՂՀ զինված ուժերը տարածաշրջանում ապահովում են խաղաղություն և կայունություն. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են: Արցախպրեսի փոխանցմամբ այս մասին  Lenta-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: «Ամենագլխավորը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն է եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը հավելել է, որ լայնամասշտաբ եւ տեւական պատերազմը կդառնա ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր:




Լրահոս