![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/c3381ecd-41c4-49f1-bb4b-d87cb8236b17_tv.jpg)
Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հարցաքնվել է նաև փորձագետը։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- հավելեցին Քննչական կոմիտեից: