Քիչ չեն մեր ազգի ներկայացուցիչներին ոստիկանները գնդակահարել. Ժորա Ֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Սասնա ծռեր» խմբի տղաները հուլիսի 31-ին զենքները վայր դնելով հանձնվեցին իշխանություններին: ArmLur.am-ն այս առնչությմաբ զրուցեց ազատամարտիկ Ժորա Ֆարյանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք ճիշտ էր իրենց կողմից զենքերըը վայր դնելը. չէ ո ր բազում վիրավորների, նույնիսկ մահվան գնով նրանք մոտ էին կանգնել իրենց նպատակին:

«Վարուժանն արդեն ասեց, որ հանձնվում են, որպեսզի ավել արյուն այլևս չթափվի: Իսկ թե ի՞նչ նպատակ կա, դա ընթացքում կերևա: Ես համոզված եմ, որ ամեն ինչ տղաների կողմից հաշվի առնված է: Իրենք գիտեին՝ կզոհվեն կամ կդատապարտվեն»: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ժորա Ֆարյանը:

Իսկ ինչ վերաբերվում է տղաների այն խմբին, որոնք ասում են, թե իբրև ցույցի էին գնում, բայց հայտնվեցին այնտեղ, ազատամարտիկը ընդգծեց. «Դա իրենց խղճի վրա կմնա, կամ էլ հետո կերևա, թե ինչքան են մարդկանց ստիպել, որ տենց բան ասեն»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ ՝ կառավարությունն ընդունակ է տասնյակ ոստիկանի գնդակահարել. «Ցավալի է, բայց քիչ չեն մեր ազգի ներկայացուցիչներին ոստիկանները գնդակահարել»: Ժորա Ֆարյանը վերջում հավելեց, որ եթե ինքը լիներ՝ զենքը վայր չէր դնի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս