Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ ամիս կբացի իր երկրորդ հյուրանոցը Պորտուգալիայում:
31-ամյա ֆուտբոլիստը Pestana հյուրանոցային խմբի հետ անցած ամիս հայրենի Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում բացեց CR7 բրենդի առաջին հյուրանոցը: Երկրորդը կլինի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի կենտրոնում: Pestana CR7 Lisbon հյուրանոցը կունենա 82 համար՝ 250-1250 դոլար օրավարձով: Նախատեսվում է CR7 բրենդի հյուրանոցների բացում նաեւ Մադրիդում և Նյու Յորքում: