Մոսկվայում` Ռյազանի պողոտայում, երկու մարդու սպանության մեջ կասկածվողը երկու անգամ դատված է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Իվան Սկորկինը, ով գրանցված է Կիրովի շրջանում և բնակվում է Մոսկվայում, երկու անգամ դատվել է 2005 և 2008թթ. կողոպուտ կազմակերպելու համար»,-հայտնել է աղբյուրը:
Նախնական տվյալներով՝ կասկածյալը ալկոհալի ազդեցության տակ դանակահարել է հային և ղրղզին՝ հասցնելով բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներ:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: