Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, եւ արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը: Տեղեկացանք նաեւ, որ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել եւ այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի գրուպ”-ում: Վերջինս Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ. Դոխոլյանին իր հարեւանները ճանաչում են “Քույրիկ Լեւոն” ածականով: Երեկ “Ժողովուրդ”-ն ԱԺ-ում փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասաց, թե այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել:
“Ժողովուրդ” օրաթերթ 14.11.2013թ.