Շտայնմայերը ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին տեղի կունենա ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը, փոխանցում է ուկրաինական «5-րդ ալիք»-ը:

Կլիմկինի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին ակնկալվում է «Արևելյան համագործակցության» ԱԳՆ ղեկավարների (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) ոչ պաշտոնական հանդիպում:




Լրահոս