ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 30-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական T24.com.tr կայքը:
Կայքի տեղեկություններով՝ ՌԴ նախագահը կմեկնի Անթալիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները ներկա կգտնվեն Ռուսաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների միջև ընկերական խաղին:
Նշվում է, որ այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Եթե նման այց կայանա, ապա դա կլինի Պուտինի՝ Թուրքիա առաջին այցը երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումից հետո, որը հնարավոր դարձավ հունիսի 27-ին Էրդողանի կողմից ուղարկված նամակի շնորհիվ:
Ռուսական ինքնաթիռի խոցման համար ներողությունից հետո Էրդողանն առաջինը այց կատարեց Ռուսաստան օգոստոսի 9-ին: Հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգում, որտեղ կողմերը համաձայնության եկան բոլոր ոլորտներում հարաբերությունների փուլային կարգավորման շուրջ: