Հայ ազգային կոնգրեսը նիստ է գումարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` “Համատարած եւ համակարգված կոռուպցիա” հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաեւ նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:
Քննարկվել է նաեւ կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, եւ որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել, ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:




Լրահոս