«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, բժշկի՝ Միքայել Մանուկյանի, խոսքով, եթե ամեն ինչ հարթ ընթանա Արամը քայլելու հետ խնդիրներ չի ունենա. «Նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում: Արամ Մանուկյանի մոտ դա չենք սպասում: Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես պլանավորել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդացում ու խնդիր»:
Արամ Մանուկյանը դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի կանխվեն հնարավոր բարդացումները, որից հետո կհայտնեն, թե ինչ հետագա բուժում անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկայնը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։