«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկը» ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված 2-րդ բանկն է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է:

Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն է, որը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով, և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս