Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը կմեկնարկի 2016-2017 թ.թ. համերգաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ այսօր` սեպտեմբերի 6-ին, ժ. 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը, որը կազդարարի 2016-2017 թ.թ. համերգաշրջանի մեկնարկը:

Համերգը նաև նվիրված է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները` գրված ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում: Մուտքն ազատ է:

«Շնորհավորում եմ Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտներին և դասական երաժշտության բոլոր սիրահարներին նոր համերգաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Այս տարի ևս Beeline-ը շարունակում է երկարատև ու արդյունավետ համագործակությունը «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ: Համոզված ենք, որ նոր համերգաշրջանում կլինեն բազմաթիվ նոր և հետաքրքիր միջոցառումներ, որոնք կնպաստեն երաժշտական այս ուղղության զարգացմանը Հայաստանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2015-2016 թթ. ընթացքում համագործակցության շրջանակում հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Հայաստանի քաղաքներում, ինչպես նաև համերգային շրջագայություններ դեպի Ռուսաստան, Գերմանիա և Իսպանիա: Իսկ Վանաձորում բացվել է երաժշտական դասարան երեխաների համար, որտեղ իր վարպետության դասերով պարբերաբար այցելում է եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:




Լրահոս