Հովիկ Աբրահամյանի հրաժարականը բացառապես իր որոշումն է եղել, և նա է Հանրապետության նախագահին այդ առաջարկով հանդես եկել: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ դա իր համար անակնկալ էր:
Բաղդասարյանի խոսքով, մինչ գալիք խորհրդարանական ընտրություններ իրենք պետք է կարողանան անել քայլերը և, եթե հանրությունը չի զգում, ապա իրենք մտածելու տեղիք ունենք: Հարցին` այսինքն մտավախություն կա՞, որ չեն ընտրվի, նա նշեց. «Ընդհանուր առմամբ, նույնիսկ փոփոխություններ լինելու դեպքում պետք չէ վստահ լինել, թե ում կընտրեն. նախկին ընտրությունները չեն»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: