Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ստերլինգը ստացած ձայների թվով առաջ է անցել Էդեն Ազարից, Անտոնիո Վալենսիայից և Քյորտիս Դևիից:
Հավելենք, որ Ստերլինգի համար սա առաջին անձնական մրցանակն էր «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում: