Ուկրաինան «մասշտաբային» հայց է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ ՝ կապված ՄԱԿ-ի Կոնվենցիայի շրջանակներում ծովային իրավունքների խախտման հետ: Այս մասին նա հայտարարել է ICTV-ի եթերում, փոխանցում է Gazeta-ն:

«Առաջին մեծ հայցը կներկայացվի հենց այս շաբաթ: Այն վերաբերվում է ծովային իրավունքի հարցով Կոնվենցիային»,-հայտարարել է Կլիմկինը:

Նրա խոսքով՝ հայցում ներկայացված հարցերը կվերաբերվեն այնպիսի խնդիրներին, ինչպիսին «ծովային տարածքի օգտագործումը, էկոլոգիական անվտանգության խախտումն ու մշակութային ժառանգության օբյեկտների օգտագործումն է»: Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դա կլինի «մասշտաբային հայց», և Ուկրաինան ձգտում է փոխհատուցման հասնել:

Ավելի վաղ Կլիմկինը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է հետ կանչել ԵԽԽՎ-ում իր պատվիրակությունը՝ Ղրիմի ընտրությունների ճանաչման դեպքում:




Լրահոս