ԲՀԿ-ական նախկին նախարարները, որոնք հաջողել են, կվերադառնա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում փակված ապագա կառավարության կազմն է «գրում-ջնջում», քաղաքական ու հասարակական շրջանակներում շարունակում են ակտիվ շրջանառության մեջ դրվել ամենատարբեր անձերի անուններ՝ որպես ապագա կառավարության անդամների:

Հաշվի առնելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հարաբերությունները, արդեն մի քանի օր է, ակտրվորեն շրջանառվում են ԲՀԿ-ական նախկին նախարարների անունները, որոնք կրկին նախարար են նշանակվելու Կարեն Կարապետյանի կառավարությունում:

Խոսքը ՀՀ նախկին առողջապահության նախարար, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանի մասին է, որը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ:

Նկատենք, որ իսկապես թվարկված երկու նախարարները թերեւս եզակիներից են, որոնք հաջողել են իրենց վստահված ոլորտներում:




Լրահոս