Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում այսօր անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ ժամանակակից զենքի ցուցադրմանը:
Ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանություն է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամական պետություններ են, սակայն զենքի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան»,-ասել է Զախարովան: