Մանրամասներ` Հարություն Գալստյանի (Կոնդեցի Հարութի) սպանության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Հարություն Գալստյանի (Կոնդեցի Հարութի) սպանության վերաբերյալ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել:

Ըստ ոստիկանությանը, սեպտեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմանում «Արամյանց» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չկալովի փողոցում ապրող 41-ամյա Հարություն Գալստյանը տեղափոխվել է իրենց մոտ: Բժիշկները վերջինիս ախտորոշել էին կրծքավանդակի ծակած վերք: Գալստյանը հիվանդանոց հասնելուց րոպեներ հետո մահացել էր:

Պարզվել է, որ դանակահարվելուց հետո Հարություն Գալստյանը Պարոնյան փողոցով միայնակ քայլել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հասել էր հիվանդանոց եւ գիտակցությունը կորցրել:

Պարզվել է նաեւ, որ դեպքից մի քանի րոպե առաջ նա մի քանի հոգու հետ եղել էր ընկերոջ տանը՝ որդու զորացրման առիթով:

Նախնական տվյալներով՝ նրանք խմել էին: Հարություն Գալստյանը ընկերոջ տնից մի քանի րոպեով դուրս էր եկել: Ներկաներից մեկը նկատելով, որ ուշանում է՝ ինքն էլ էր դուրս եկել: Հանդիպելով փողոցում, նրանք վիճել էին, որն ավարտվել էր Հարություն Գալստյանի դանակահարությամբ:

Պարզվել է՝ դանակահարողը Երեւանի բնակիչ Արտակ Հովհաննիսյանն է. նրա նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում: Արտակ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ կալանավորվել:




Լրահոս