Մազերի թեփը խնդիր է շատերի համար և դա հատկապես ակտուալ է դառնում ձմռանը: Թեփի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել. ցածր դիմադրողականությունը, գլխարկները, սթրեսները և այլն: Այս ամենը հանգեցնում է գլխամաշկի չորացման, սակայն պետք չէ անհանգստանալ. ելք միշտ կգտնվի:
Ինչպես տնային պայմաններում ազատվել թեփից՝
- ալոեյի տերևներ
- 7 ճաշի գդալ քնջութի յուղ
- 2 ճաշի գդալ մեղր
- 4 ճաշի գդալ խնձորի քացախ
- 20 ճաշի գդալ ջուր
Ինչ է պետք անել՝
- Առաջին փուլի համար անհրաժեշտ է ալոեյի մեծ տերևներ: Կտրեք անհրաժեշտ տերևները, լվացեք այն ջրով, ապա գլխամաշկը սրբեք տերևներով և սպասեք 30 րոպե:
- Այդ ընթացքում քնջութի յուղը և մեղրը խառնեք իրար, խառնուրդը քսեք մազերին՝ արմատներից մինչև ծայրերը, և թեթև մերսեք մաշկը: Մանրամասնորեն սանրեք մազերը:
- Ցանկալի է մազերը լվանալ ջրով, որի մեջ լցրել եք խնձորի քացախ: Դրանից հետո սպասեք ևս 30 րոպե և կարող եք մազերը լվանալ սովորական ջրով և շամպույնով: