ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նշենք, որ արտահերթ նիստ անցկացնելու որոշում էր կայացվել հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում: ԱԺ արտահերթ նիստի առանցքային թեման կառավարության կառուցվածքային փոփոխություններն են, որից հետո մի քանի նախարարություններ կանվանափոխվեն, իսկ քաղաքաշինության նախարարությունն էլ կվերածվի կոմիտեի: