Ընդդիմադիրներն առանձնապես չընդդիմացան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն էր, որին հետեւեց քվեարկությունը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 77 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագծին դեմ էին քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Ուշագրավ է, որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը պասիվ էին իրենց իսկ կողմից քննադատվող այս նախագծի քվեարկության ժամանակ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որն էր ադ պասիվության պատճառը:

Ընդդիմադիր համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իրենց որոշումն այսպես հիմնավորեց. «Պատճառը շատ պարզ է, մենք կառավարության կողմից իրականացվող կարուձեւին որեւէ կերպ մտադիր չենք մասնակցելու, հերթական կարուձեւն է, հերթական խմբաքանակ նախարարների համար պաշտոններ վերաձեւելու»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախորդ կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ այն ժամանակ էլ կառավարությունը վերաձեւեցին Դաշնակցության համար, սակայն մի տարբերությամբ.«Այն ժամանակ այնքան ազնվություն ունեցան, որ հերթական զեկուցողը, որը կրկին տիկին Հովհաննիսյանն էր, չասաց՝ օպտիմալացման համար ենք անում, այլ ասաց` այո՛, անում ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս