Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը:
«Սեպտեմբերի 29-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաեւ օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը:
Քննարկվելու Է նաեւ Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը եւ հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցը, ինչպես նաեւ 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը:
Համակարգող խորհրդի անդամներ են՝ արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարները: 2015 թվականի սեպտեմբերից խորհուրդը նախագահում Է Հայաստանը: