Քաղաքաշինության նախարարության մի շարք աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մի շարք նախարարությունների անուններ եւս փոփոխության կենթարկվեն: Մասնավորապես սեպտեմբերի 22-ին կառավարության նիստին հայտարարվել էր, որ կառավարության կազմում այլեւս չի լինելու քաղաքաշինության նախարարություն:

Նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Սակայն սա, ըստ էության, միակ խնդիրը չէ: Բանն այն է, որ այս օրերին քաղաքաշինության նախարարության մի շարք աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ դեռեւս չգիտեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում:

Նրանց համար անհասկանալի է, թե կոմիտե դառնալուց հետո իրենց գերատեսչությունն ինչ կարգավիճակ է ունենալու, եւ արդյոք իրենք կշարունակեն աշխատել: Քաղաքաշինության նախարարության աշխատակիցների շրջանում արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառուցվածքի փոփոխության արդյունքում աշխատակազմի մի զգալի մասը պարզապես կրճատվելու է:




Լրահոս