Գյումրու 34/75 ընտրատեղամասում անձը լուսանկարահանել է քվեաթերթիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու 34/75 ընտրատեղամասում մոտ 800 ընտրողից քվեարկել է 310-ը: ՀՀԿ-ական հանձնաժողովի քարտուղարի պնդմամբ` այստեղ մեկ- երկու խախտում է եղել, սակայն «Իրազեկ քաղաքացի» միավորման դիտորդը ArmLur.am-ին հայտնեց, որ արձանագրել է դեպք, երբ քաղաքացի Զ. Ադամյանը քվեարկելուց հետո լուսանկարահանել է քվեաթերթիկը:

Իրենք  նկատել են այդ դեպքը և  կազմվել է արձանագրություն: Եվս մեկ խախտում է գրանցվել այս տեղամասում: Տատիկը քվեարկել է թոռնիկի փոխարեն, իսկ վերջինիս էլ թույլ չեն տվել ընդհանրապես քվեարկել:




Լրահոս