Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին տեսակետ է հայտնել, որ այս տարի «Ոսկե գնդակ» ստանալու ավելի մեծ շանսեր ունի Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն անհրաժեշտ տիտղոսներն ունի այս տարի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու համար: Նա ֆավորիտ է, քանի որ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում: Սակայն կարծում եմ, որ Ռոնալդուն կհանդիպի արժանի մրցակցության, քանի որ այնտեղ լինելու է նաեւ Լիոնել Մեսսին»,- նշել է Չավին:
Հավելենք, որ վերջին 6 տարիներին «Ոսկե գնդակ»-ին արժանացել են միայն Մեսսին ու Ռոնալդուն: