«Սևան» քրեակատարողական հիմնարկում սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել քաղաքացի Մ. Ս.-ի կողմից դատապարտյալ Կ. Ք.-ի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն:

unnamed-2

Հոկտեմբերի 3-ին` ժամը 19:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի ցայտաղբյուրի մոտից հայտնաբերվել է կասկածելի փաթեթով ծխախոտի տուփ: Զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա է 8 գրամ կանեփանման զանգված:
Հոկտեմբերի 10-ին` նույն ցայտաղբյուրի մոտ, կրկին հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որում առկա էր 36 գրամ սպիտակ փոշենման զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս