«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շաբաթ օրը Դիլիջանում կներկայացնի համայնքների զարգացման իրենց մշակած ծրագիրը: Հենց այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետեւից տասնյակ համայնքներ միավորեց իրար: Այդ ծրագրի համար անհրաժեշտ գումարը դրամաշնորհի տեսքով է տրվելու` Եվրամիության կողմից:
Սակայն մեզ չհաջողվեց գումարի չափը ճշտել: Ծրագիրն էլ իրագործելու է «Համայնքների եւ տարածքային զարգացման հիմնադրամ»-ը: Այս կառույցի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հենց այս հիմնադրամն էր, որ անցած տարվա մարտին Համաշխարհային բանկի 30 մլն դոլարի վարկային ծրագիր ստորագրեց կրկին համայնքների սոցիալական աջակցության համար: Իսկ թե մեր համայնքներում ինչքանով է կյանքը լավացել, փաստում է ՀՀ վիճակագրական ծառայությունը՝ ամեն ամիս ներկայացնելով արտագաղթողների տվյալները: Այսինքն՝ իրականում բոլոր նման ծրագրերն էլ սիրուն բառերի կույտեր են, որոնց նպատակը միջազգային կառույցներից գումարներ ստանալն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: