Հովհաննես Մարգարյանը կդիմի դատախազություն՝ պարզելու՝ ովքեր են զրպարտչական տեսանյութի հեղինակները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն՝ իր հասցեին զրպարտչական տեսանյութերի պատվիրատուներին բացահայտելու գործով։ Հիշեցնենք, որ քարոզարշավի վերջին օրը Գյումրու մի քանի ՀԸ-ներով նրա դեմ հակաքարոզչական տեսանյութ էր տարածվել, որով նշվում էր, թե Մարգարյանը կապ ունի հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։

Հ․ Մարգարյանը նախ դատախազությունից տեղեկանք է վերցրել, որով փաստել են, որ դատվածություն չունի։ Այժմ փորձում է պարզել, թե որտեղից են այդ տեսանյութերը, որոնք ՀԸ-ներն օգտագործել են իր դեմ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս