Շաքրո Մոլոդոյի «աջ ձեռք» համարվող հայ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Զախարի Կալաշովի (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) «աջ ձեռք» համարվող հեղինակավոր գործարար Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, փոխանցում է «Ռոսբալթ»-ը:

«Ռոսբալթ»-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են, որ նա այժմ թաքնվում է Հայաստանում:

Աղբյուրի խոսքով՝ Մանուկյանի նկատմամբ ձեռնարկված միջոցառումներն ուղիղ կապ ունեն ՌԴ ՔՕ 210-րդ հոդվածով (հանցավոր խմբավորման կազմակերպում) ՌԴ ԱԴԾ անցկացվող հետաքննության հետ, որի գլխավոր ֆիգուրանտ է համարվում Զախարի Կալաշովը:

Այդ հետաքննության շրջանակներում գործ է ընթանում նաև ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածով (կաշառքի ստացում) ՌԴ ՔԿ բարձրաստիճան նախկին աշխատակիցներ՝ Դենիս Նիկանդրովի, Միխայիլ Մաքսիմենկոյի և Ալեքսանդր Լամոնովի նկատմամբ:

Կոնտրհետախուզության վարկածով՝ նրանք խոշոր գումար են ստացել Շաքրո Մոլոդոյից, որպեսզի ազատության մեջ հայտնվի նրա օգնական Անդրեյ Կոչիյուկովը (Իտալացի):

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Կոնստանտին Մանուկյանը պատասխանում էր Կալաշովի ֆինանսական բոլոր գործերի համար: Մանուկյանն արդեն երկար տարիներ գտնվում է հետախուզման մեջ Ինտերպոլի կողմից, քանի որ Իսպանիայում նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել փողերի «լվացման» համար:




Լրահոս