Գագիկ Խաչատրյանն ազատվել է Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի 1-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 355-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Գագիկ Խաչատրյանին 2016 թվականի նոյեմբերի 1-ից ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:




Լրահոս