Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել Սու-24-ի օդաչուի այրիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է  Սու-24-ի օդաչուի այրիից ներողություն խնդրել պատրաստակամության մասին, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:

«Մենք ցանկանում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին: Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ հանդիպել ռուս օդաչուի ընտանիքի հետ, եթե վերջինս համաձայնի՝ ցավակցություն և ներողություն հայտնելու համար»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է իրավաբանական գործընթացի անհրաժեշտության մասին, որում ապացուցվել է Ալպարսլան Չելիքի մեղքը, ով խոցել  է ռուսական ինքնաթիռը:




Լրահոս