«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու ամիս է` Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտնի չէ:
Այդուհանդերձ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռեւս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լեւոն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: