Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ դասխոսությամբ PR դպրոցի ուսանողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ PR դպրոցի ուսանողների համար։ Ընկերության ղեկավարը լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և կարդաց «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:

«Երիտասարդները Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ զբաղեցնում են կենտրոնական տեղ։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը և փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Ուրախ եմ հանդիպելու PR դպրոցի նախաձեռնող և ստեղծագործ ուսանողների հետ և նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ և կօգնի իրենց անձնական և մասնագիտական կրթության զարգացման գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«PR դպրոցն արդեն երկու տարի շարունակ հնարավորություն է տալիս հանրային կապերի մասնագետներին վերապատրաստվել, ձեռքբերել արդիական գիտելիքներ և հմտություններ: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության PR դպրոցում մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր ոլորտներում աշխատող և արհեստավարժ գործունեություն ծավալող ղեկավարներին, ովքեր նպաստում են իրենց ընկերությունների և հանրության հետ գրագետ փոխհարաբերությունների ձևավորմանն ու դրական կերպարի ստեղծմանը»- նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

Նշենք, որ դասախոսությանն ներկա էին շուրջ 30 ուսանող։ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրային կապերի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի հիմնադիրն է հանդիսանում «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը։




Լրահոս