1000 դրամ գանձումը չի վերաբերելու նվազագույն աշխատավարձ ստացողներին. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնդիրը վերաբերում է մարտական գործողությունների արդյունքում զոհվածների ընտանիքներին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ ներդնեն գումարներ և կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր ներդրվելիք համակարգին, այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ կար ոչ համակարգված աշխատանք: Այս համակարգի ներքո այն բոլոր խնդիրները, որ կային, համակարգային լուծում է տրվում: Հասարակության կողմից ընդունելի մոտեցում է լինելու», – նշեց նա::

Հարցին`  արդյոք սա սոցիալական բեռը չի ավելացնի, Ասատրյանը նշեց, որ այս որոշումը չի վերաբերելու նվազագույն աշխատավարձ ստացողներին:




Լրահոս