Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Կատալոնական ակումբն ավելի վաղ մի քանի առաջատարների հետ երկարաձգել էր պայմանագիրը:
Ինչպես հայտնում է Marca-ն, հերթականությամբ հաջորդը կլինի Ռակիտիչը, որով հետաքրքրվում են այլ ակումբներ: Ռակիտիչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը: Նոր պայմանագիրը կերկարաձգվի ևս երկու տարով, ընդ որում նրա աշխատավարձը պետք է բարձրանա չորս անգամ: