«Մարտական լիցքավորված, մինչև հաղթանակ». Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ-ը գնդում ոստիկանին սպանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:

Վերջինիս խոսքով ՝ նշված մեղադրանքը պահանջել է պաշտպանության կողմը և համապատասխան միջնորդություն է ներկայացվել. « Սպասում ենք Հատուկ քննչական ծառայությանը, տեսնենք՝  ինչ պետք է տրամադրի մեզ այդ մեղադրանքը հիմնավորող: Եվ մենք պատրաստ ենք բողոքարկել, որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը: Մարտական լիցքավորված, մինչև հաղթանակ»:

Արմեն Բիլյանի պաշտպանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այս պահի դրությամբ լրացված մեղադրանքն այս մասով է միայն:

Նշենք, որ այս պահին նա Արմեն Բիլյանի հետ միասին գտնվում է դատարանում:

Հիշեցնենք, որ բացի սպանության հոդվածից, Արմեն Բիլյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ ՔՕ 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Այսպիսով՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս