Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ազդրի մկանային վնասվածք է ստացել Անգլիա – Իսպանիա ընկերական խաղում, որն ավարտվել էր 2:2 հաշվով:
Վերականգնման համար ֆուտբոլիստին անհրաժեշտ կլինի մեկ ամիս: Ըստ այդմ, Մորատան բաց կթողնի «Աթլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումները: Հարցականի տակ է նաև Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի մասնակցությունը մադրիդյան դերբիին: