Տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը:

Իրավաբանական մեկ և ֆիզիկական 22 անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր, ևս 4 ֆիզիկական անձի տրամադրվեց լիցենզիայի ներդիր:

Ուժը կորցրած ճանաչվեց ֆիզիկական անձանց տրված 27 լիցենզիա և ներդիր, 4 լիցենզիայի ներդիր և իրավաբանական անձանց տրամադրված 2 լիցենզիայի ներդիր:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս