Արտաշատի ԲԿ-ում նորածին է մահացել. ինչ է պարզաբանում տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։

Դեպքի առավել մանրամասների շուրջ  ArmLur.am-ը զրուցեց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ. «Այսօր առավոտվանից նախարարությունում եմ, մանրամասներին կկարողանամ մի քիչ ավելի ուշ ծանոթանալ, բայց նախնական գիտեմ, որ երեխան ոչ թե ծնվել, մահացել է, այլ մահացած է ծնվել»:

Վարդան Հովհաննիսյանը  երեխայի մահվան պատճառների մասին ասաց. «Պարզ կլինի միայն բժիշկների հետ քննարկելուց հետո: Նախնական գիտեմ, որ  ծննդկանի մոտ առաջին հղիությունն էր: Հղիության ընթացքը նորմալ է եղել, միայն վիրուս է ունեցել, սակայն նա ամբուլատոր բուժվել է, և դա խնդիր չէր կարող լինել»:

Ծննդկանը մոտ 40 շաբաթական է դիմել ծննդատուն. «Ջրերը գնացած են եղել, դրա համար սիմուլացիա են արել, հետո երեխային հանել են, արդեն մահացած է եղել»:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հիվանդանոցում սա միակ դեպքը չէ, մասնավորապես նման դեպք  է գրանցվել նաև 2014թ.-ին  և այս տարվա  փետրվարի 7-ին:




Լրահոս