ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տու-154-ում ահաբեկչության մասին վարկածը որևէ զարգացում չի ստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռևս զարգացում չի ստանում վարկածներից և ոչ մեկը, դուք գիտեք, որ երեկ կառավարական հանձնաժողովի նախարար Սոկոլովը հայտնեց, որ դիտարկվում են բոլոր վարկածները, սակայն դեռևս որևէ պատճառի մասին հստակ խոսել»,-ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ «ահաբեկչության մասին վարկածը առաջին տեղում չէ»:
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ ահաբեկչության վարկածը բացառվում է: