Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր հանգիստ է եղել: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կրակոցներ քիչ են եղել:
Իսկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց: