«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու մասին: Ըստ այդմ, նա որոշել է պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ ArmLur.am-ն այս որոշման շուրջ զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ:
Հավելենք, որ նա առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։
Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, թե ընտրություններին մասնակցելու որոշում վաղուց է ունեցել: Ալեն Սիմոնյանը նաև նշեց, թե իր ունեցած տեղեկություններով, ովքեր են լինելու իր մրցակիցները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան