Տարոն Տոնոյանը ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` 2017թ.  խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային համակարգով մասնակցելու մտադրություն ունի նաև բժիշկ, ազատամարտիկ, «Երևան» ԲԿ գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը: Ըստ մեր տեղեկությունների` նա ցանկություն ունի ընդգրկվել ՀՅԴ կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ Արագածոտնի մարզում:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց  Տարոն Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի: Նա նաև հայտնեց, որ իր թեկնածությունն առաջադրել է նաև Կոտայքի տարածքային կառույցը և առաջադրվելն էլ ՀՅԴ-ի պահանջն է եղել:

Սակայն, Տոնոյանի խոսքով, վերջնական որոշումը պետք է ընդունի ՀՅԴ Գերագույն մարմինը:  «Գերագույն մարմինը ոնց կկայացնի իր որոշումը, ես այնպես էլ կենթարկվեմ: Դրանից ավել, որևէ բան չեմ կարող ասել», – ընդգծեց նա, հավելելով, որ ինքը պատրաստ է առաջադրվել թե Արագածոտնում, թե Կոտայքում, սակայն նրա խոսքով, վերջնական պետք է որոշի միայն ՀՅԴ-ն: «Որտեղ որ ես ավելի պիտանի կլինեմ», – ընդգծեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս