Անհրաժեշտ է էժան էլեկտրականություն արտադրել. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության  այս տարվա առաջին նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց նաև էժան էլեկտրականություն արտադրելու վերաբերյալ, որպեսզի նրա խոսքով, այն վաճառելն ավելի շահավետ լինի։

Նա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036 թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս