ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հունվարի 16-ին Մարտունիում շմոլ գազից թունավորումների դեպքեր են գրանցվել:
Ոստիկանությունից, մասնավորապես, հայտնում են, որ հունվարի 16-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Ալլա Ս.-ն, 2009 թ. ծնված Նոննա Կ.-ն և 1982 թ. ծնված Արամ Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հունվարի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Հունվարի 16-ին, ժամը 03.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծնված Փառանձեմ Ճ.-ն, 1982 թ. ծնված Անահիտ Ճ.-ն, 2002 թ. ծնված Նարեկ Ա.-ն և 2005 թ. ծնված Նառա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, տանը, նշված անձինք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: